Armenian and Russian Speaking Customer Service Representative

Tbilisi, Georgia (Hybrid)

M Plus Group-ը հրավիրում է միանալու մեր թիմին՝ որպես հաճախորդների սպասարկման մասնագետ

M Plus Group-ը եվրոպական առաջատար BPO ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Զագրեբում։ Ընկերությունն ունի ավելի քան 12,000 աշխատակից 14 երկրներում և սպասարկում է միջազգային խոշոր կազմակերպությունների՝ հաճախորդների սպասարկման, տեխնոլոգիական լուծումների և խորհրդատվության ոլորտներում։

Ընկերության մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք մեր կայք։ https://mplusgroup.eu/։ 

Եթե ցանկանում եք աշխատել միջազգային, արագ զարգացող և դինամիկ միջավայրում, ապա միացեք մեր թիմին որպես հաճախորդների սպասարկման մասնագետ։

Աշխատանքի ընդունված թեկնածուն կաշխատի Glovoapp Georgia LLC-ում։ Խնդրում ենք նախապես ծանոթանալ Glovo-ի մշակույթին և արժեքներին և համոզվել, որ դրանք համահունչ են ձեր մասնագիտական մոտեցումներին ու արժեքներին։ https://about.glovoapp.com/culture-and-values/։ 

Հաստիքի մասին

Որպես հաճախորդների սպասարկման մասնագետ՝ Դուք կլինեք հաճախորդների առաջին կապի կետը՝ աջակցելով նրանց մեր ծառայությունների և ապրանքների վերաբերյալ հարցերում։

Ձեր հիմնական նպատակն է ապահովել բարձրորակ սպասարկում և դրական հաճախորդային փորձ՝ արագ և արդյունավետ լուծումներ առաջարկելով։

Հիմնական պարտականություններ․

•  Հաճախորդներին աջակցություն ցուցաբերել չաթի, հեռախոսազանգերի և էլեկտրոնային փոստի միջոցով՝ բարեկամական, պրոֆեսիոնալ և արդյունավետ ձևով։

• Լուծել հաճախորդների խնդիրները՝ համաձայն սահմանված չափանիշների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։

• Գրանցել հաճախորդների հարցերն ու խնդիրները համապատասխան համակարգում՝ ապահովելով տվյալների ճշգրիտ պահպանումը։

• Ձեռք բերել ընկերության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ խորը գիտելիքներ՝ արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար։

• Ապահովել հաճախորդների դրական փորձը՝ պրոֆեսիոնալ հաղորդակցության և խնդիրների արդյունավետ լուծման միջոցով։

• Փոխանցել հաճախորդների արձագանքները թիմին՝ արտադրանքի, ծառայությունների և հաճախորդների փորձի բարելավման նպատակով։

• Մասնակցել թիմային հանդիպումներին և վերապատրաստումներին՝ ապահովելով պատրաստվածություն և ժամանակին ներկայություն։

• Աշխատել տնից (լավ արդյունքների դեպքում)՝ ապահովելով արագ ինտերնետ կապ և անհրաժեշտ սարքավորումներ։

• Պահպանել ընկերության բոլոր ուղեցույցները, ընթացակարգերը և լավագույն փորձի չափանիշները։

• Պահպանել հաճախորդների տվյալների գաղտնիությունը և հնարավոր անվտանգության սպառնալիքների դեպքում անմիջապես տեղեկացնել համապատասխան թիմին։

• Լեզուներ․ հայերենի և ռուսերենի ազատ բանավոր և գրավոր իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը՝ A2–B1 մակարդակ։

• Պատրաստակամություն աշխատելու գիշերային հերթափոխերում՝ հաճախորդներին 24/7 աջակցություն ապահովելու համար։


Մենք առաջարկում ենք․

  • Դինամիկ աշխատանքային միջավայր միջազգային արագ զարգացող ընկերությունում։

  • Մրցունակ աշխատավարձ։

  • Մասնագիտական և անձնական զարգացման հնարավորություններ։

  • Հեռավար աշխատանք՝ լավ արդյունքների դեպքում (ցածր արդյունքների դեպքում՝ աշխատանք գրասենյակից մինչև բարելավում)։

  • Վճարվող վերապատրաստում՝ լիարժեք պատրաստվելու համար աշխատանքին։


Ով եք դուք և ինչ ենք մենք սպասում․

  • Էմպաթիկ և հաճախորդակենտրոն՝ սիրում եք օգնել մարդկանց։

  • Կրթություն և փորձ՝ բարձրագույն կրթությունը և տվյալների բազաների հետ աշխատանքի փորձը՝ առավելություն։

  • Տեխնիկական հմտություններ՝ համակարգչային գիտելիքները պարտադիր են։

  • Լեզուներ՝ հայերեն և ռուսերեն (խոսակցական և գրավոր) ազատ տիրապետում պարտադիր է, անգլերեն՝ A2-B1 մակարդակ։

  • Հմտություններ՝ խնդիրների լուծման կարողություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։

  • Հարմարվողականություն՝ տեխնիկական արտադրանքների հետ աշխատելու ունակություն և Glovo-ի արժեքների կիսում։

  • Դիմացկունություն՝ կարող է կենտրոնանալ և արդյունավետ աշխատել սթրեսային իրավիճակներում։

  • Բազմաառաջադրանքային աշխատանքի հմտություն (Multitasking)՝ միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն։

  • Ճկունություն՝ պատրաստակամություն աշխատելու հերթափոխային գրաֆիկով, ներառյալ շաբաթ-կիրակի և գիշերային հերթափոխերը։


Լրացուցիչ առավելություններ․

  • Անձնական առողջապահական ապահովագրություն։

  • Fitpass՝ ֆիթնես ակտիվությունների համար (արժեքը պահվում է աշխատավարձից)։

  • Պարգևավճարներ և հավելավճարներ գիշերային հերթափոխերի և տոն օրերի համար։

  • Նախընտրելի գրաֆիկ՝ լավագույն աշխատողների համար։

  • Հնարավորություն մեկ օր աշխատելու Glovo Care-ի որպես առաքիչ՝ ցանկության դեպքում

Միացե՛ք մեր թիմին և զարգացրե՛ք Ձեր կարիերան միջազգային միջավայրում։

Ուղարկե՛ք Ձեր դիմումն այսօր և սկսե՛ք նոր մասնագիտական ճանապարհ M Plus Group-ի և Glovo-ի հետ։ https://m-plus-mena.talentlyft.com/o/chEk/apply

Armenian and Russian Speaking Customer Service Representative

Job description

Armenian and Russian Speaking Customer Service Representative

Personal information
Professional data
Add